Արագածոտնում «BMW»-ն հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031