Մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում կքննարկվի Հայաստանի թեման. Ուշակով

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության թեմատիկան կքննարկվի միավորման գագաթնաժողովում, որը տեղի կունենա ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, Աստանայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ղազախստանը կոնսենսուս ունեն ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության ճակատագրի հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ես կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- ասել է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031