Իրանին արևային էներգիա ենք տալու, գազ ստանանք. իշխանափոխությունից հետո Թրամփը աջակցություն կհայտնի Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
Հայաստանը գազի կախվածությունից ձերբազատելու ծրագիր ունենք մենք․ «Սադարապատում» լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական գազին այլընտրանք գտնելու իշխանության խոսույթին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Ներկայացնելով ծրագիրը՝ գործիչը նշեց, որ այն Իրանի հետ բարտերային գործակցության ընդլայնումն է։
«Իրանի հետ գազի խողովակի ծանրաբեռնվածությունն այժմ 30 տոկոս է։ Մենք պետք է բարտեր անենք՝ Հայաստանից Իրանին արևային էներգիա փոխանցելով ու այնտեղից մեծ քանակի գազ ստանալով։ (Արևային էներգիան մեր երկրում շատ զարգացած է, և ընդհանրապես, Եվրոպայի մակարդակով Հայաստանն ամենալավ արևային գոտին ունի)։ Ստացած գազաով կկարողանանք փակել մեր ներքին պահանջարկը՝ շատ էժան գնով»,- մեկնաբանեց Կարապետյանը։
Նա նշեց նաև, որ եթե գան իշխանության ու ծրագիրը կյանքի կոչեն՝ թոշակառուների համար, օրինակ, գազի սակագինը սուբսիդավորվելու է։
«Սուբսիադավորում է լինելու է նաև ՀՀ այն շրջանների համար, որտեղ 5-6 ամիս գազ են օգատգործում, օրինակ, Ապարանում»,- հավելեց Կարապետյանը։



