Բաժիններ՝

ՀՖՖ-ն հաղթել է Լոկոմոտիվին Լոզանի Արբիտրաժային դատարանում

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն ՀՖՖ-ից պահանջում էր 2,012,229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1,445,000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։ Բացի այդ, Քանանյանները պահանջում էին 1,400,000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։

Նշված գործերը կապված են պայմանավորված խաղերի վերաբերյալ գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին պայմանավորված խաղերի պատճառով։ ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորություններից ելնելով, իրականացրել էր համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։

2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։ Վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031