ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով բանակցությունների սկզբում պահանջել ՌԴ ԶՈւ-ի սահմանափակnւմներ. Կալաս

Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանից պահանջել նրա զինված ուժերի սահմանափակում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի դեպքում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է Ռուսաստանից պահանջենք նույնպիսի զիջումներ, ինչպիսիք Ռուսաստանն է պահանջում Ուկրաինայից: Եթե ռազմական սահմանափակումները տարածվելու են Ուկրաինայի վրա, դրանք պետք է տարածվեն նաև Ռուսաստանի վրա», – լրագրողներին ասել է Կալասը:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պահանջելու է «ռուսական զորքերի դուրսբերում Մոլդովայից և Վրաստանից»՝ Վրաստան ասելով ի նկատի ունենալով Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքները, քանի որ բուն Վրաստանում ռուս զինվորականներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031