ԱՄՆ-ն պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման համար. Իրանի Անվտանգության խորհուրդ

ԱՄՆ-ը պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման և խաղաղության համար, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։

«Մենք տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար որևէ խոչընդոտ և խնդիր չենք տեսնում», – ասել է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը Պարսից ծոցի երկրների հետ քննարկում է չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը։

Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով։ Խնդիր է նաև, նրա կարծիքով, Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում։

«ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից (Պարսից ծոցից), որպեսզի իրական հիմք ստեղծվի տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության համար», – հայտարարել է Բաղերի Քանին։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա Պարսից ծոցի տարածաշրջանին բարգավաճել և զարգանալ, ինչպես նաև կբերի կայունություն և խաղաղություն։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկվող հուշագրի առանցքային հարցը պատերազմի դադարեցումն է, իսկ հակամարտության կարգավորումից հետո Թեհրանը պատրաստ է քննարկել նաև այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031