Քաղաքակա’ն խարդախներ, գետինը չե՞ք մտնում. 8 միլիարդը ո՞ւր է. լափել եք, չե՞ք կշտանում. Ռոբերտ Քոչարյանը` ՔՊ-ին
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ներկայացրել է պետության անվտանգության և երկարատև խաղաղության սեփական բանաձևը։
Ըստ նրա, երկրի պաշտպանողունակությունը հենվում է երեք անկյունաքարային բաղադրիչների վրա, որոնք այսօր գործող վարչակազմի կողմից հետևողականորեն կազմաքանդվում են։ Դրանք են՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։
Նա համոզված է, որ գործող իշխանությունները նպատակաուղղված փչացնում են հարաբերությունները Հայաստանի ռազմավարական գործընկերների հետ։ Քոչարյանը կարծում է՝ սա արվում է հանրությանը կանխամտածված հուսահատության հասցնելու համար։



