Անդրեասյանը հերքեց Փաշինյանին. հնարավոր չէ հուլիսին SOAD-ի համերգ կազմակերպել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Երևանում նախատեսվելիք SOAD-ի համերգի շուրջ քննարկումներին և նշել, որ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։
Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։
Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»։



