ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցեց «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտություններում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, հայտնում են ներկայացուցչությունից։

Անհանգստությամբ նշելով ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ Ժիրայր Անանյանը հավելեց, որ միջազգային մարդասիրական մուտքի մերժումն՝ այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, միջազգային ներկայության կրճատումը և ազատ մամուլի ու անկախ քաղաքացիական հասարակության ձայների ճնշումը դժվարացնում են տուժած բնակչության պաշտպանության կարիքների հասցեագրմանը միտված ջանքերը։

Նշյալի համատեքստում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՄԱԿ, վերջինիս մասնագիտացված կառույցների և ԿԽՄԿ հետ համագործակցությամբ, շարունակել է հասցեագրել տուժած բնակչության՝ ներառյալ ավելի քան հարյուր հազարավոր փախստականների առջև ծառացած հումանիտար հետևանքները։

Ամփոփելով՝ ընդգծվեց, որ իրավական պարտավորությունների և գործնական իրողությունների միջև անդունդը կարող է նեղացվել միայն ՄԱԿ ԱԽ և միջազգային հանրության համակարգված և սկզբունքային ներգրավվածության միջոցով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031