Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը հրդեհ է առաջացրել ռուսական նավթամբարում. քաղաքապետ
Ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով՝ Ռուսաստանի հարավային Նովոռոսիյսկի նավահանգստի նավթամբարում հրդեհ է բռնկվել, այսօր հայտարարել է քաղաքապետը:
Երկու մարդ վիրավորվել է,- ասել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն:
Նովոռոսիյսկը ապահովում է Ռուսաստանի հում նավթի առաքումների մոտ մեկ հինգերորդը և հանդիսանում է Սև ծովում երկրի ամենամեծ արտահանման կենտրոնը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Ուկրաինայից արձակված ընդհանուր 348 անօդաչու սարք։
Ուկրաինան դեռ չի մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունը:
Կիևը հաճախ է իրականացնում հեռահար հարվածներ, որոնք, իր պնդմամբ, թիրախավորում են էներգետիկ օբյեկտները՝ նպատակ ունենալով նվազեցնել Ռուսաստանի նավթային եկամուտները:



