ԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմական hարվածներ հասցնել Իրանին. CBS News

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր ռազմական հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտնում է CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ընթացող քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Ինտերֆակսը։

Նրանց խոսքով՝ վարչակազմում ուրբաթ օրը քննարկվել է Իրանին հարվածների նոր փուլ հասցնելու հարցը՝ չնայած Իրանի հետ շարունակվող դիվանագիտական բանակցություններին։ Վերջնական որոշումը, ուրբաթ օրվա դրությամբ, դեռևս չի ընդունվել, նշել են նրանք։

Միևնույն ժամանակ, ամերիկյան ռազմական գերատեսչության և հետախուզական համայնքի որոշ ներկայացուցիչներ՝ հնարավոր հարվածների սպասումով, չեղարկել են հանգստյան օրերի և Հիշատակի օրվա (որն ամեն տարի նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը) իրենց ծրագրերը, հայտնել են աղբյուրները։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ պետական գործերի պատճառով չի կարողանա ներկա գտնվել իր որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքին։

«Չնայած ես շատ էի ցանկանում լինել որդուս՝ Դոն կրտսերի և Թրամփների ընտանիքի նոր անդամի՝ նրա ապագա կնոջ՝ Բետինայի կողքին, սակայն կառավարական գործերի հետ կապված հանգամանքները և իմ սերը ԱՄՆ-ի հանդեպ թույլ չեն տալիս ինձ դա անել»,- Truth Social-ում գրել է նա։

Թրամփն ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում մնալ Վաշինգտոնում «այս կարևոր ժամանակահատվածում»։

«Axios» պորտալը ուրբաթ օրը, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ռազմական հարվածներ սկսել Իրանի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031