Բարձր հարստացված ուրանի փոխանցման վերաբերյալ ցանկացած պահանջ անիմաստ է․ Իրանի ԱԳՆ

Ցանկացած պահանջ, որը վերաբերում է Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին փոխանցելուն, անիմաստ է, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։

«Մենք որևէ եզրակացության չենք հանգի, եթե փորձենք խորամուխ լինել Իրանում բարձր հարստացված ուրանին առնչվող մանրամասների մեջ»,- ասել է նա։

Բաղային հայտնել է նաև, որ Կատարի պատվիրակությունն այժմ բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ՝ հավելելով, որ Պակիստանը շարունակում է մնալ բանակցությունների գլխավոր միջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031