«2 տարի ծառայել եմ բանակում, Քառօրյայի ժամանակ եղել եմ Արցախում, 44-օրյային ձեր պարագլխի կոչով գնել եմ զրահաբաճկոն, սաղավարտ և գնացել եմ Գորիս. իսկ դու՞ք որտեղ եք եղել». Նուռի պատասխանը Գևորգ Պապոյանին

Այսօր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անբարեկիրթ բառապաշարով անդրադարձել էր քանդակագործ, նկարիչ Արման Նուռին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Տեսնես Նուռը որտե՞ղ է պատերազմել, որ ուլ ու մատաղացու չի դարձել։

Տեսնես Հայաստանում ե՞րբ են սուտի էլիտաները դադարելու այլոց երեխաների արյան վրա ձեռքեր տաքացնել»։

Արվեստագետը պատասխանել է՝ընդամենը երեք հարց ունի Գևորգ Պապոյանին։

«Ես ծառայել եմ բանակում երկու տարի՝ խորհրդային բանակում, քանի որ տարիքով համապատասխանում եմ խորհրդային բանակի ծառայության ժամանակներին։ Իսկ Դու՞ք, Գևորգ Պապոյան։

Քառօրյա պատերազմի ժամանակ եղել եմ Արցախում, մոտ 12 օր այնտեղ եմ գտնվել։ Իսկ Դուք որտե՞ղ եք եղել, Գևորգ Պապոյան։

44-օրյա պատերազմի ժամանակ՝ պատերազմի երրորդ օրը (ընդամենը երեք օր էր պետք, որպեսզի 86-ամյա մորս համար խնամակալ գտնեի, որ մենակ չթողնեի) հայտնվել եմ Գորիսում։ Ձեր պարագլխի կոչով գնել եմ զինվորական հագուստ, զրահաբաճկոն, սաղավարտ և գնացել եմ Գորիս։ 20 օր խնդրել եմ զենք տալ կամ հնարավորություն տալ, որ մտնեմ պատերազմական գործողությունների մեջ. չեն տվել, մերժել են։ Երևի վախենում էին, որ իրենց բարեկամ ադրբեջանցիներից մի քանիսին հետս կտանեմ այն աշխարհ` իր ասած «մատաղացու ուլ» դառնալու ճանապարհին։

Իսկ Դուք որտե՞ղ եք եղել, Գևորգ Պապոյան»։

Ինչ վերաբերում է Պապոյանի «սուտի էլիտա» ձևակերպմանը, ապա արվեստագետն ի պատասխան նշեց.

«Այն մարդկանց, որոնց դուք համարում եք իրական, մշակութային էլիտա, օրինակ՝ Մգեր Արմենիայի նմաններին, ապա ես շատ ուրախ եմ, որ հակառակ թևում եմ և «սուտ էլիտա» եմ։ Թող «սուտ էլիտան» այսպիսին լինի, ոչ թե այնպիսին, ինչպիսին Դուք եք պատկերացնում»։

Դիտարկմանը, որ ինքը նաև Վեհափառ Հայրապետի հետ վերջերս հանդիպած մտավորականներից, մշակույթի գործիչներից մեկն է, Նուռը արձագանքեց.

«Անշուշտ, միշտ եմ աջակցելու Վեհափառին, նաև Բագրատ Սրբազանին։ Ես միշտ իմ եկեղեցու և իմ երկրի կողքին եմ։ Իսկ իրե՞նք որտեղ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031