Իսրայելն ազատ է արձակել Գազայի օգնության նավատորմից առևանգված երկու հարավկորեացիների
Գազայի օգնության նավատորմին մասնակցող երկու հարավկորեացի ակտիվիստներ, որոնք վերջերս առևանգվել էին իսրայելական ուժերի կողմից, ազատ են արձակվել։ Ինչպես տեղեկանում ենք Yonhap գործակալությունից, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Կանգ Յու-ջունգը։
«Իսրայելական կողմն անմիջապես արտաքսել է երկու հարավկորեացի քաղաքացիներին՝ առանց նրանց կալանավայրում տեղավորելու», – հայտնել է Կանգը։
Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազային օգնություն տեղափոխող նավերի կալանման ժամանակ մարդկանց ձերբակալությունների առնչությամբ։ «Այնուամենայնիվ, կառավարությունը բարձր է գնահատում Իսրայելի կողմից մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և ողջունում է այս որոշումը», – հավելել է Կանգը։



