Ռուբիոն կմեկնի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, այնուհետև՝ Հնդկաստան

ԱՄՆ պետքարտուղարն այս շաբաթ կմեկնի Շվեդիա՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որտեղ Եվրոպայում զորքերի թվաքանակը կրճատելու ԱՄՆ ծրագրերը, ինչպես նաև դաշինքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի անհետևողական դիրքորոշումն ուժեղացրել են մտահոգությունները՝ Իրանի հետ պատերազմի հետևանքների և էներգակիրների գների աճի պայմաններում։

Պետքարտուղարությունը հայտնել է, որ Մարկո Ռուբիոն ուրբաթ մասնակցելու է Հելսինգբորգում ՆԱՏՕ-ի հանդիպմանը, որից հետո կմեկնի Հնդկաստան, որտեղ կայցելի չորս քաղաք՝ Կալկաթա, Ագրա, Ջայպուր և Նյու Դելի։

Շվեդիայում Ռուբիոն կոչ կանի «ավելացնել պաշտպանական ծախսերը և ավելի արդարացիորեն բաշխել բեռը դաշինքի ներսում», ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Նա նաև կկենտրոնանա արկտիկական օրակարգի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031