Ես Փաշինյանին հարց կտայի. իսկ Ադրբեջանը իր զորահանդեսներն անելիս Հայաստանին հարցնո՞ւմ է. Կարեն Վրթանեսյան
Նախընտրական շոու է. ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը @ArmeniaSputnik-ի հետ զրույցում այսպես արձագանքեց զենքի վաճառքի մասին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությանը։
«Այս զենքի մասին ոչ մի բան չի ասվում` ինչ է, ուր է արտահանվել։ Գուցե հատային ինչ-որ գործիք է, գուցե Ադրբեջան է արտահանել, չիմանա՞նք։ Մի խոսքով` այդ խորհրդավոր դեմքով արված հայտարարությունները, որտեղ ոչ մի կոնկրետ բան չկա, չեմ կարծում, որ իմաստ ունի լուրջ քննարկել»։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, խոսելով մայիսի 28–ին նախանշված զորահանդեսի մասին, ասել էր, որ զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, հրաժարվելու։
«Ես Փաշինյանին հարց կտայի. իսկ Ադրբեջանը իր զորահանդեսներն անելիս Հայաստանին հարցնո՞ւմ է։ Վստահ եմ, որ ոչ»,– ասաց Վրթանեսյանը` նշելով, որ նախընտրական շոուից շատ ավելի իրեն մտահոգում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ զորահանդեսից հետո զինտեխնիկան դեռ որոշ ժամանակ մնալու է Երևանում։
«Մայիսի 28-ից հունիսի 7–ը, այդ 10 օրը արդյոք ընտրությունների վրա ազդելու, ՀՀ քաղաքացիներին սպառնալում միջոց չէ՞»,– հռետորական հարց հնչեցրեց փորձագետը։




