Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, չի գիտակցում, թե ինչպես է իր աշխարհը փուլ գալիս.Կարպիս Փաշոյան

ԼՀԿ պատգամավորի թեկնածու, նախկին լրագրող  Կարպիս Փաշոյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում և չի գիտակցում, թե ինչպես է իր աշխարհը փուլ գալիս։ Կորցնելով իրականության զգացողությունը՝ նա չի հասկանում, որ դրսում 2018 թ․-ը չէ, երբ ժողովուրդը նրան սիրում էր, և ոչ էլ 2021 թ․-ն է, երբ մարդիկ նրան խղճում էին և վախենում Քոչարյանի վերադարձից։ Դրսում 2026 թ․-ն է։ Ժողովրդի մեծամասնությունը ատում է նրան, զզվում և արհամարհում։

Բնականաբար հակաիշխանական ատելությունը զսպելու նպատակով իշխանական պրոպագանդիտները նորից դիմում են ստի և մանիպուլյացիայի օգնությանը, ատելություն տարածում արցախցիների նկատմամբ, վերակենդանացնում հին մեռելներին (Ղարաբաղյան կլան), փնտրում և գտնում են ռուսական հետքը, Կրեմլի շողքը, Պեսկովի բեղերը և այլն։ Բայց չի ստացվում։ Նիկոլը դատապարտված է։ Նա հեռանալու է։

Իսկ այդ հեռացումը արդյունավետ և անցնցում կազմակերպելու համար մենք ճանապարհային քարտեզ ենք առաջարկում։ Մենք գիտենք դրա ձևը։ Մարդկանցից պահանջվում է միայն գալ ընտրությունների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031