Կիպրոսը վերածվում է Թուրքիայի դեմ ռազմական հենակետի. թուրք փորձագետներ

Միջազգային հարաբերությունների փորձագետ Մեհմեթ Հասգյուլերը, ով մասնագիտացած է Կիպրոսցի թուրքերի խնդիրներով հայտնել է, որ Իսրայելը 2500 զինվոր է տեղակայել Կիպրոսում։ Նա պնդում է, որ նման ռազմական ակտիվության աճը Կիպրոսում վերաձևավորում է տարածաշրջանի հավասարակշռությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հասգյուլերը պնդում է, այդ զինվորները տեղակայվել են «Արագ արձագանքման ուժեր» անվան տակ ու ըստ նրա՝ դա խաթարում է առկա ստատուս քվոն։

Վերջինս նաև նշում է, որ արևմտյան երկրները, Կիպրոսը ներառելով Եվրամիության մեջ, կիպրական խնդիրը «եվրոպականացնում են»։ Հասգյուլերը հավելել է, որ Իսրայելը վերջերս ներգրավվել է այդ գործընթացում ու որոշակի իմաստով Կիպրոսն այժմ սկսել է իսրայելականացվել։

Թուրքիայի ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի հիմնադիր Ջիհաթ Յայջըն էլ նշել է, որ Կիպրոսի վարչակազմի կողմից Իսրայելի հետ զարգացրած հարաբերությունները թիրախավորում են Թուրքիայի ազգային անվտանգությունը։ Ըստ նրա՝ փաստացի Կիպրոսը վերածվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի դեմ ուղղված ռազմական հենակետի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031