Բաժիններ՝

Արևմտյան ԶԼՄ-ներն իրենց որակազրկել են՝ տարածելով Սիմոնյանի մասնակցությամբ կեղծիք. ՌԴ ԱԳՆ

Արևմտյան ԶԼՄ-ները, որոնք տարածել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի իբր մեկնաբանությունը ռուս-հայկական հարաբերությունների թեմայով, իրենք իրենց որակազրկել են որպես տեղեկատվության հուսալի աղբյուր, քանի որ նեղություն չեն կրել անգամ փորձել գտնել աղբյուրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ ամերիկյան Newsweek ամսագիրը և եվրոպական Euronews հեռուստաալիքը իրենց ռեսուրսներում նյութեր էին հրապարակել՝ օգտագործելով արհեստական բանականությամբ արված տեսանյութ, որտեղ Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու այցը Երևան: Ինքը՝ Սիմոնյանը, նախօրեին հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Euronews-ին այն բանից հետո, երբ հեռուստաալիքն անտեսել է իբր իր մասնակցությամբ կեղծ տեսանյութի հրապարակման մասին դիմումը։

«Վաղուց չի զարմացնում արևմտյան մամուլի կողմից լրագրության չափանիշների լիակատար անտեսումը: Euronews-ը և Newsweek-ը նեղություն չեն քաշել նույնիսկ փորձել գտնել աղբյուրը, իսկ RT-ի դիտողությունները կա՛մ գրված են եղել մանր տառատեսակով, կա՛մ ընդհանրապես անտեսվել են։ Այս կեղծ լուրը թողնելով իրենց ռեսուրսներում՝ տվյալ ԶԼՄ-ները հերթական անգամ իրենք իրենց որակազրկել են որպես տեղեկատվության հուսալի աղբյուր», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրապարակման մեջ:

Գերատեսչությունում ուշադրություն են դարձրել «ֆեյքի հեղինակների ցինիզմի խայտառակության աստիճանին», քանի որ դրա ստեղծման համար օգտագործվել են կադրեր, որտեղ Սիմոնյանն արցունքների միջից խոսում է անձնական կյանքի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031