Թուրքիային սպառնում են ռեկորդային շոգ և հեղեղումներ

Օդերևութաբանության փորձագետ, թուրք պրոֆեսոր Օրհան Շենը խոսել է Թուրքիայի բնակլիմայական պայմանների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիան վերջին 66 տարվա ընթացքում ապրում է ամենախոնավ շրջանը, որտեղ մեկ ամսվա տեղումները լինում են մեկ ժամում։ Ըստ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տեղումների քանակը 80%-ով է աճել է։

Նա զգուշացրել է, որ սպասվում է շատ շոգ ամառ, իսկ աշնանը սպասվում են հեղեղումներ։ Մասնագետը հայտնել է, որ Թուրքիայի տարածաշրջանին մոտենում է «Սուպեր Էլ Նինյո» ալիքը, որը հատկապես զգացնել կտա ամռան ամիսներին և կլինի անոմալ շոգ, ինչը կազդի նաև մարդկանց առողջության վրա։ Այդ ալիքը կապված է Արևելյան Խաղաղ օվկիանոսում ջրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման հետ։

Այդ հանգամանքով պայմանավորված՝ Ստամբուլում օդի ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային ցուցանիշի։ Մասնագետները կանխատեսում են, որ 2010-ին գրանցված 40.3 ջերմաստիճանի ռեկորդը կարող է գերազանցվել այս ամռանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031