Ղարաբաղն ունեցել է 4 նախագահ՝ 3-ը Բաքվի բանտում են, երևի պուլտով ասել են, որ մեկն էլ պետք է այնտեղ բանտում լինի. Ռոբերտ Քոչարյան
«Մենք հիմա խոսում ենք Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի մասին, պետությունը պետք է դրա մասին խոսի, ոչ թե մենք, սա այն հարցը չի, որ ասես՝ կարող է կոնֆլիկտի բերել ,- Աջափնյակում ընտրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երևի ամենից բարդ և զգայուն հարցերից մեկն է, իրենք չեն ուզում խոսել անգամ վերադարձի իրավունքի մասին, ասում են՝ կոնֆլիկտածին է, ես հասկացել եմ մի բան, որ ամեն ինչ, ինչ կարող է Իլհամ Ալիևին դուր չգալ, կոնֆլիկտածին է։ Այսօր նաև հայտարարել է, որ ես էլ պետք է բանտում լինեմ։ Ղարաբաղն ունեցել է 4 նախագահ՝ 3-ը Բաքվի բանտում են, երևի պուլտով ասել են, որ մեկն էլ պետք է այնտեղ բանտում լինի, ենթադրում եմ։ Մենք դրանից ենք սկսելու, դրանից հետո պետք է տեսնենք՝ անվտանգ վերադարձ ինչ է նշանակում, անվտանգության երաշխիքներն ինչպես են կարգավորվում։ Բանակցային գործընթացը չեմ կարծում, որ հեշտ ճանապարհ է, ծանր ճանապարհն է, բայց ամենից մեծ սխալը այդ ճանապարհից հրաժարվելն է, այս պահին այսքանը», – նշել է նախագահը։



