Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցներ են վիրավորվել

Զապորոժիեի ԱԷԿ-ի երկու աշխատակիցներ վիրավորվել են կայանից հարյուր մետր հեռավորության վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի դրոնների հարձակման ժամանակ, հայտնել են ատոմակայանից։

«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքի վրա, կայանի պարագծից մոտ 100 մետր հեռավորության վրա վիրավորվել են երկու աշխատակիցներ, որոնք մեքենայով տեղաշարժվում էին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս», — նշված է կայանի Telegram-ալիքում։

ԱԷԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են բուժմաս, որտեղ նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Նրանց վիճակը հստակեցվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031