Բաժիններ՝

Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters

Իրաքի պաշտոնյաները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին՝ ֆինանսական օգնություն ստանալու համար՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքներով պայմանավորված։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՀ-ին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ, նախնական քննարկումները տեղի են ունեցել նախորդ ամիս Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների ժամանակ։ Ներկայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե որքան ֆինանսավորում կպահանջվի Իրաքին և ինչ պայմաններով կտրամադրվի վարկը։

Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի՝ փետրվարի 28-ին սկսած պատերազմը մեծ հարված է հասցրել ողջ տարածաշրջանին։ Զարգացումների հետևանքով զգալիորեն տուժել է Իրաքը, քանի որ այդ երկրի նավթի արտահանման մեծ մասը, որը եկամուտների հիմնական մասն է ապահովում, կրճատվել է կարևորագույն ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031