Բաժիններ՝

Մարգարիտա Սիմոնյանը մտադիր է դատի տալ «Euronews»-ին

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մտադիր է դատի տալ «Euronews»-ին` իր մասնակցությամբ կեղծ տեսանյութ հրապարակելու համար։ Նա այդ մասին հայտնել է տելեգրամյան ալիքում։

Խոսքը արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութի մասին է, որում Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու երևանյան այցը։ Ամերիկյան «Newsweek» ամսագիրը և եվրոպական «Euronews» հեռուստաալիքը նյութեր են հրապարակել՝ օգտագործելով տեսանյութը։

«Մենք երկու լրատվամիջոցներին էլ հստակ բացատրեցինք, որ դա կեղծ է։ Սակայն «Newsweek»-ը պարզապես նշում ավելացրեց, որ RT-ն տեսանյութը կեղծ է համարում, իսկ «Euronews»-ը որևէ փոփոխություն չարեց», – գրել է Սիմոնյանը։

Նա լրագրողներին և օգտատերերին հորդորել է ավելի ուշադիր ստուգել իրենց տեղեկատվական աղբյուրները, հատկապես վիճահարույց տեսանյութերի դեպքում։

«Եթե նույնիսկ խոշոր միջազգային լրատվամիջոցները հավատացել են կեղծ լուրերին, ի՞նչ կարող ենք ասել անպատրաստ լսարանի մասին։ Ես հավանաբար դատի կտամ «Euronews»-ին», – նշել է Սիմոնյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031