ԱՄՆ-ն և Չինաստանը խորհուրդ կստեղծեն առևտրային հարցերը քննարկելու համար. Բեսենթ

Միացյալ Նահանգները և Չինաստանը պլանավորում են ստեղծել առևտրային խորհուրդ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել առևտրի հարցերով զբաղվող խորհուրդ։ Այն վերաբերելու է ոչ կրիտիկական, ոչ ռազմավարական բնագավառներին, այն բաներին, որոնք ԱՄՆ-ն չի ցանկանում ինքն արտադրել և որոնց արտադրությունը մենք չենք պատրաստվում վերադարձնել ԱՄՆ։ Այնպես որ այնպիսի արտադրանքները, ինչպիսիք են հրավառելիքները կամ շատ էժան սպառողական ապրանքները, կշարունակեն ներմուծվել Չինաստանից», – ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բեսենթը նշել է նաև, որ երկու երկրները սկսել են շփումները նաև արհեստական բանականության ոլորտում։ «Մենք կարողանում ենք նման կառուցողական քննարկումներ ունենալ Չինաստանի հետ, արհեստական բանականության վերաբերյալ, քանի որ մենք այս հարցում առաջատար ենք»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031