Ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 44 անձ

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 44 անձ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի՝ մի մասը բանտում, մի մասը՝ հեռակա, այդ թվում՝ արտասահմանում գտնվող, այսպես կոչված, երկու «օրենքով գողի»։

Ձերբակալվածները կապված էին քրեական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ այսպես կոչված «օրենքով գողերի»՝ Լևան Մարգիայի և Նոդար Շուկակիձեի հետ, որոնք անձնական շահ ստանալու նպատակով որոշումներ էին կայացնում քաղաքացիների միջև ֆինանսական և քրեական վեճերի վերաբերյալ՝ համաձայն, այսպես կոչված, գողական կանոնների, որից հետո կողմերին պարտադրում էին վճարել։ Որոշակի ժամկետների խախտման դեպքում սպառնում էին ֆիզիկական պատժով և սպանությամբ։

Իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամները, ըստ նախապես մշակված պլանի, մեքենաներով շրջել են Թբիլիսիի տարբեր թաղամասերում, ընտրել կոնկրետ անձանց և նրանց կամքին հակառակ ակտիվացրել վարկեր ինտերնետ բանկի միջոցով, որից հետո ապօրինաբար խոշոր գումար են ձեռք բերել՝ փոխանցելով իրենց սեփական հաշվին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031