Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը մտել է Ադենի ծոց
Մերձավոր Արևելք ուղարկված ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը կարճ ժամանակով մտել է Ադենի ծոցի Ջիբութիի նավահանգիստ:Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
Ինչպես մայիսի 6-ին հաղորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը, «Շառլ դը Գոլ» ավիակիրը և այն ուղեկցող նավերը տարածաշրջան են ուղարկվել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման ապագա առաքելությանը մասնակցելուն նախապատրաստվելու շրջանակներում։
«Իրադրությունը Հորմուզի նեղուցում գլոբալ հետևանքներ ունի», – հայտարարել են նախարարությունում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ֆրանսիան «հակամարտության կողմ չէ» և «հավատարիմ է մնում միջազգային իրավունքին ու ինքնիշխանությանը»։
Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ տեղակայումը կոչված է «նախապես գնահատել տարածաշրջանային օպերատիվ իրադրությունը», ինչպես նաև «լրացուցիչ հնարավորություններ առաջարկել ճգնաժամին արձագանքելու համար»՝ տարածաշրջանային անվտանգությունը բարձրացնելու նպատակով։



