Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 13-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի տարբեր թեմաներ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են դիվանագիտական վերջին ​​զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները և Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր։

Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​և քաղաքական կարգավորման հեռանկարները։

Հաղորդագրության համաձայն՝ Արաղչին մանրամասն տեղեկություններ է տրամադրել բանակցային գործընթացի վերաբերյալ։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է հակամարտությունը խաղաղության և բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031