Բաժիններ՝

Քուվեյթն Իրանին մեղադրել է իր տարածք ներխուժելու փորձի համար, Թեհրանը հերքել է մեղադրանքները

Քուվեյթը հայտարարել է, որ մի խումբ իրանցի զինվորականներ փորձել են ներխուժել երկրին պատկանող Բուբիյան կղզի։ Այս մասին մայիսի 12-ին հաղորդել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը;

Գերատեսչության տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված վեց անձ փորձել են ծովով մուտք գործել երկիր։ Տեղական անվտանգության ծառայությունների հետ բախումներից հետո հարձակվողներից չորսը ձերբակալվել են, երկուսը՝ փախել, նշել է նախարարությունը։

Ըստ Al Jazeera-ի՝ Քուվեյթի ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Նշվում է, որ ձերբակալված ռազմածովային սպաները գտնվել են ձկնորսական նավակի վրա, որի «նպատակն է եղել թշնամական գործողություններ իրականացնել Քուվեյթի դեմ»: Ըստ գերատեսչության՝ նրանք խոստովանել են, որ ԻՀՊԿ-ն իրենց առջև խնդիր է դրել ներթափանցել Քուվեյթ:

Կղզու վրա հարձակման առնչությամբ Իրանի դեսպանը կանչվել է Քուվեյթի ԱԳ նախարարություն: Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն` Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Համադ Սուլեյման ալ Մաշաան մայիսի 12-ին պաշտոնական բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպան Մոհամեդ Թոթոնջիին՝ հայտնելով «Քուվեյթի կողմից այս թշնամական գործողության խիստ դատապարտումն ու հանդիմանությունը»։

Այնուամենայնիվ, Իրանը հերքել է հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը թշնամական գործողություններ է պլանավորել Քուվեյթի դեմ, հաղորդել է ISNA գործակալությունը։

«Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտում է Քուվեյթի անիրավաչափ գործողությունները չորս իրանցի նավաստիների նկատմամբ, որոնք իրենց պարտականություններն էին կատարում Meroj Keshtezri Darya նավի վրա և Քուվեյթի ջրեր են մտել նավիգացիոն համակարգի խափանման պատճառով», – ասվում է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031