ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության տարբեր հարցեր և ԱՄԷ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիներն՝ ի շահ երկու երկրների։
Երկու առաջնորդները նաև քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և մտքեր փոխանակել դրանց վերաբերյալ։
ԱՄԷ նախագահը մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և դրանց լուրջ հետևանքները տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության համար, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը



