Գերագույն դավաճանին պատասխանելու լավագույն տարբերակն ընտրություններին մասնակցելն է․ Մելիքյան

Գերագույն դավաճանը հասավ տիեզերական մասշտաբի դավաճանության բնականոն հանգրվանին՝ «ինչո՞վ է Ղարաբաղը մերը եղել» հարցադրումը հնչեցնելուն․ սոցցանցի իր էջում գրել է փաստաբան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

«Այս հռետորական հարցը (իրականում զտարյուն ադրբեջանաթուրքական պնդումը), թե Արցախը հայերինը չի եղել, բանավեճ չի էլ ենթադրում։ Ինչպես և չի ենթադրում այն հարցը, թե արդյո՞ք 1915 թվին եղել է Հայոց Ցաղասպանություն։

Հայ ինքնության դիտանկյունից նվաստացուցիչ է անգամ բանավեճի մեջ մտնել այս երկու հարցերով։

Իսկ թշնամու կողմը բացահայտորեն անցած թշվառին կարելի է պատասխանել միայն հետևյալ կերպ՝ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրության և ընտրել անցողիկ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին. որին ամենաշատն եք սիրում կամ թեկուզ որից ամենաքիչն եք զզվում։

Գերագույն դավաճանին լավագույն պատասխանը դա՛ կլինի»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031