380 000 դոլար ՀԷՑ–ի համար. Կարապետյան ընտանիքը չի ընդունի կառավարության առաջարկը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ համապատասխան փաստաթուղթն արդեն հայտնվել է որոշ լրատվամիջոցների ձեռքում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ կառավարությունը Կարապետյանների ընտանիքին առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ` 380 000 դոլար։

«Սա պետության հերթական վերաբերմունքն է մասնավոր բիզնեսի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, սակայն տեսնելով, թե երկիրն ինչ վիճակում է կամ ուր է գնում` այս պահին ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ»,– ասաց Ղազինյանը։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանեց` ո՛չ։

«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– նշեց նա։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031