Նիդերլանդների իշխող կուսակցության կենտրոնակայանում պայթյուն է որոտացել
Հինգշաբթի երեկոյան պայթյունից վնասվել է Նիդերլանդների խորհրդարանի ամենամեծ ուժի՝ D66 կուսակցության կենտրոնակայանը. տուժածներ չկան: Դրա մասին հայտնում է Reuters-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ Հաագայի կենտրոնում կուսակցության գրասենյակում տեղական ժամանակով 21:00-ից քիչ անց (Գրինվիչի ժամանակով 19:00-ին) տեղի ունեցած պայթյունից հետո կասկածյալ է ձերբակալվել:
Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը, որը նաև D66-ի առաջնորդն է, հայտարարել է, որ հրավառության նյութերից պատրաստված ռումբը նետվել է շենքի մուտքի դռան մոտի փոստարկղի միջով, ինչը նա որակել է որպես «վախկոտ ահաբեկման գործողություն»:
Կենտրոնամետ, պրոեվրոպական D66 կուսակցությունն անցյալ տարի անսպասելի հաղթանակ տարավ Նիդերլանդների ընտրություններում՝ առաջ անցնելով ազգայնական Գերտ Վիլդերսի գլխավորած ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունից:
Կուսակցության գլխավոր գրասենյակը վնասվել էր նաև անցյալ տարվա հակաիմիգրացիոն բողոքի ցույցերի ժամանակ, երբ ցուցարարները կոտրել էին շենքի պատուհանները. ծայրահեղ աջակողմյան ուժերի շատ ներկայացուցիչներ համարում են, որ այս կուսակցությունը ծառայում է առաջադեմ էլիտայի շահերին:



