Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ են կանչել․ նրան բողոքի նոտա է փոխանցվել
Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն այսօր կանչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարություն։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրան ընդունել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նշվում է, թե դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է, իբր, «Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին վերջերս ԵՄ-ի կողմից հովանավորվող միջոցառումների ժամանակ Հայաստանում հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին՝ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար»։
«Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է դրանից և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագիծը պատշաճ կերպով բացասական գնահատական չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին անհամատեղելի։ Դեսպանը խոստացել է զեկուցել Երևանին ռուսական կողմի ներկայացրած հարցերի մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։



