Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, Թեհրանը դեռ որոշում չի կայացրել և պատասխան չի ուղարկել Վաշինգտոնին: Այս մասին, ինչպես հայտնում է Tasnim-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Իրանն այժմ ուսումնասիրում է Պակիստանի միջնորդությամբ փոխանցված ուղերձները: Իրանը դեռ որոշում չի կայացրել, ամերիկյան կողմին պատասխան դեռ չի տրվել»,-նշել է Բաղային:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ: Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են կրակի դադարեցման մասին: Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը:



