ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին:

 ՌԴ պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին կրկին զգուշացրել է քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին:
«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին»,-ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031