Հրշեջները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինը
Երևանի Շերամի փողոցում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել. հրշեջները տանը հայտնաբերել են ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինը, հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի փաստով «սպանություն /դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է նշված տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:



