Սկսվեց այն, ինչն անխուսափելի էր. տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բոլոր հետևանքներով: Քաղաքական հիշողություն ունեցողները պետք է, որ հիշեն և հասկանան, թե ինչպես նույնը տեղի ունեցավ տարիներ առաջ Ուկրաինայի պարագայում և ինչի դա հանգեցրեց:

Խնդիր է, որ նրանք դա անում են: Խնդիր է նաև այն է, որ դա անելու քաղաքական հնարավորություն նրանց տրվել է: Դրա բացասական կողմերը և ռիսկերը այս իշխանությունից ոչ ոքի ոքի վրա չի անդրադառնալու, այլ անդրադառնալու է հայ ժողովրդի վրա:
Ամեն դեպքում մայիսի 9-ից առաջ Ռուսաստանի ֆիզիկոսներին, երկրաբաններին պետք է զգուշացնել, որ Հայաստանի իշխանությունը փոխել է նույնիսկ Հայաստանի աշխարհագրական դիրքը: Մարդիկ տեղյակ լինեն, որ իրենց ռազմաբազան կոնտինգենտով, զինտեխնիկայով, ֆինանսական ու կորպորատիվ կապիտալով, էներգետիկ ու լոգիստիկ հանգույցներով , ՌԴ քաղաքացիներով, ու կապիտալ ներդրումներով երեկվանից աշխարհագրական դիրքով հայտնվել է Լիխտենշտեյնի ու Լյուքսեմբուրգի ուղիղ արանքում:
P.S. Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031