«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է իր վարչապետի թեկնածուին
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է իր վարչապետի թեկնածուին։
Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։
Եթե զզվել ես բոլորից, գտիր 2-րդ քվեաթերթիկը և ընտրիր «Բոլորին դեմ եմ»:
Կարևոր հիշեցում`
մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, մեր հաղթանակի դեպքում, պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ»:



