«Երևանում շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը». Ուշակով

Հայաստանի իշխանությունները շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած վերջին միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

Ուշակովը նշել է, որ ապրիլին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվել ու պարզաբանվել են բոլոր հարցերը։

«…Բայց Երևանում, ցավոք, փորձում են շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականություն վարել: Թե որքան երկար կարելի է մնալ նման դիրքում, ես չգիտեմ»,- ասել է նախագահի օգնականը:

Ուշակովն այսպիսով պատասխանել է այն հարցին, թե Մոսկվայում ինչպես են ընկալել Երևանի վերջին միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, և արդյոք Կրեմլում դա չեն դիտարկում որպես Ռուսաստանի հետ գործակցությունը խզելու ճանապարհ:

«Այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Ես կասեի, որ դա ավելի շահավետ է մեր հայ ընկերների համար, քան նույնիսկ մեզ համար»,- հավելել է նա:

ՌԴ նախագահի օգնականը հիշատակել է բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ տնտեսական զարգացման հարցում: Այդ իրավիճակը մեծապես կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի սերտ տնտեսական հարաբերությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031