Մայիսի 28-ին կտեսնեք, թե Մակրոնն ինչ է արել մեզ համար, ինչո՞ւ հիմա ասեմ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի Ֆրանսիայից ստացած զենքը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։
«Ինչի՞ պատմեմ, ցույց կտամ… հուսով եմ` մայիսի 28-ին Երևանում կլինեք, տեղ գնացած չեք լինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, Առինջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի, կգաք, կտեսնեք»,- ասաց նա։
Նշենք, որ սպառազինության ցուցադրությունը նախատեսվում է մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։
Հայաստանը վերջին տարիներին Ֆրանսիայի հետ մի քանի պայմանագիր է ստորագրել սպառազինությունների գնման վերաբերյալ։
Ձեռք է բերվել Caesar ինքնագնաց հաուբիցներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, ռադարներ, «Բաստիոն» զրահամեքենաներ և այլն:



