Բաժիններ՝

Opta սուպերհամակարգիչը անվանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ֆավորիտին

Սուպերհամակարգիչ Opta Analyst-ը թարմացրել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի հաղթողի կանխատեսումը՝ կիսաեզրափակիչ փուլից հետո։ Աղբյուրի տվյալներով՝ գլխավոր ֆավորիտը լոնդոնյան «Արսենալն» է, որը կարող է պատմության մեջ առաջին անգամ նվաճել մրցաշարի տիտղոսը։

Opta Analyst-ի՝ մայիսի 7-ի կանխատեսմամբ՝ հաղթելու հավանականությունները հետևյալն են․

  • «Արսենալ» – 55,76%
  • «Պարի Սեն-Ժերմեն» – 44,24%

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալը» հաղթահարել էր «Ատլետիկո Մադրիդի» արգելքը (1:1, 1:0), իսկ ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում առավելության էր հասել «Բավարիայի» նկատմամբ (5:4, 1:1)։

Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։ Փարիզյան ակումբը մրցաշարի գործող չեմպիոնն է, իսկ «Արսենալը» նախորդ մրցաշրջանում հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր ապագա գավաթակրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031