Ծառուկյանի լռությունը՝ մարտավարական որոշում

Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների մասնակից ուժերի մեծամասնությունն առաջադրել է վարչապետի թեկնածու։ ԲՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից է, որը վարչապետության թեկնածու չի առաջադրել։

Այս որոշման մոտիվներն ու պատճառները տարբեր կերպ են գնահատվում։ Փորձենք հասկանալ գլխավոր հնարավոր մոտիվացիաներից մեկը։ Դե ֆակտո մենք չգիտենք 2026թ.-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների մասնակից ուժերի ամբողջական կազմը։ Որքան էլ սա տարօրինակ հնչի, բայց այդպես է։

Այո, ԿԸՀ-ն արդեն գրանցել է բոլոր ուժերին, սակայն շատերիս համար հասկանալի է, որ դեռևս չկա քաղաքական որոշում ընտրություններին մասնակցող ուժերի վերջնական կազմի վերաբերյալ, և մեծ է հավանականությունը, որ որոշ ուժեր կզրկվեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Այդ որոշումը կայացնելու է մեկ մարդ կամ, կարելի է ասել, որ արդեն դե ֆակտո կայացրել է, մնում է միայն պաշտոնապես հայտարարվի։ Չհասկանալ սա՝ նշանակում է չհասկանալ Հայաստանում տեղի ունեցող և տեղիք ունենալիք գործընթացներն իրենց ամբողջության մեջ։

Քաղաքական կոնֆիգուրացիան և ընտրական գործընթացին մասնակցելու մոդելներն ամենևին էլ պարզ չեն։ Այս իրավիճակում նախապես վարչապետի թեկնածու հայտարարելը ԲՀԿ-ին կզրկի հետագայում մանևրելու հնարավորությունից կամ, այլ կերպ ասած՝ քաղաքական ճկունությունից։

Այս իրավիճակում մանևրելու համար «բաց պատուհանը» և քաղաքական էլաստիկությունը չկորցնելը չափազանց կարևոր ռեսուրսներ են։ ԲՀԿ-ն այն ուժերից մեկն է, որն ունի մեծ պոտենցիալ՝ միավորման պլատֆորմի վերածվելու և խառնելու Նիկոլ Փաշինյանի բոլոր խաղաքարտերն ու պլանները։

Ուստի, վարչապետի թեկնածու այս պահին չառաջադրելու ԲՀԿ որոշումը մարտավարական ճիշտ հաշվարկ է, որը ճիշտ պահին Գ. Ծառուկյանին և թիմին բերելու է խոշոր դիվիդենտներ։ Եվ դա լինելու է Հայաստանի ընդհանրական շահի համատեքստում, և ոչ թե՝ ընդդեմ Հայաստանի։

Արեգ Թամազյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031