Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031