«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ. Հայտարարություն

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, առաջնորդվելով վրեժի և արդարության սկզբունքով, 2020թ․-ի Արցախյան պատերազմից ի վեր, լինելով ընդդիմադիր դաշտում, պայքարել է գործող թրքամետ, դավաճան խմբակի դեմ, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի մնացած մասի պաշտպանության։Մասնակից լինելով բոլոր հակաիշխանական շարժումներին՝ եղել է մի շարք պայքարների առաջամարտիկը։

Եվ այսօր մեր պետությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ շարունակվելու որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվելու թուրք–ադրբեջանական պետությունների միջև։ Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը։

Ելնելով վերը նշվածից՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031