Զախարովան հերքել է ԱՄՆ քաղաքացիություն ունենալու մասին լուրերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կրկին հերքել է այն լուրերը, թե ինքը կամ իր հարազատները երբևէ ունեցել են ԱՄՆ քաղաքացիություն:

Դիվանագետը նշել է, որ իր և իր ընտանիքի անդամների կողմից ԱՄՆ կամ այլ օտարերկրյա փաստաթղթեր ունենալու մասին կեղծ պնդումները ծագել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում նրա նշանակվելուց հետո։

«Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ իմ դուստրը, ո՛չ իմ մայրը, ո՛չ իմ հայրը որևէ այլ քաղաքացիություն չունեն և երբեք էլ չեն ունեցել»,- ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում։

Զախարովան ընդգծել է, որ իր ընտանիքի անդամներն ու անմիջական ազգականները երբեք չեն ունեցել բնակության թույլտվություն այլ երկրներում կամ չեն ստացել վիզայի երկարաձգում, որը համարժեք է բնակության թույլտվությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031