Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու իրավունք. Վան Ի
Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու բոլոր իրավունքները, հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Ին իրանցի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների ժամանակ։
«Չինաստանը բարձր է գնահատում միջուկային զենքի մշակումից հրաժարվելու Իրանի հանձնառությունը և ճանաչում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու Իրանի օրինական իրավունքը»,- Վանի խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը։
Արաղչին այցով գտնվում է Պեկինում։ Նախկինում նա այցելել է Պակիստան, Օման և Ռուսաստան, որտեղ քննարկել է Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։



