Բաժիններ՝

Կալիֆոռնիային սպառնում է շնաձկների ներխուժում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին շնաձկների ներխուժում է սպառնում՝ Էլ-Նինյո եղանակային երևույթի պատճառով։ Այս ֆենոմենը առաջացնում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի մակերևութային ջրերի անոմալ տաքացում, հայտնում է Fox Weather հեռուստաալիքը։

«Քանի որ Էլ-Նինյոն տաքացնում է Հարավային Կալիֆոռնիայի ափերը, ակնկալվում է, որ տարածաշրջան կտեղափոխվեն ավելի շատ շնաձկներ»,- նշվում է հեռուստաալիքի կայքում։

Ծովային կենսաբան Քրիս Լոուի խոսքով՝ որոշ տեսակներ, օրինակ՝ սպիտակ շնաձկներն ու մուրճագլուխ շնաձկները, որոնք նախընտրում են բազմանալ հարավային ափերի մոտ, ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով ստիպված կլինեն շարժվել դեպի հյուսիս։ Միևնույն ժամանակ հարավային տեսակները, օրինակ՝ վագրային շնաձկները, հակառակը՝ կզբաղեցնեն նրանց տեղը այս ափերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031