Հրաձգություն Թեքսասում. կա երկու զոհ
Ամերիկյան Թեքսաս նահանգի Դալաս քաղաքից հյուսիս գտնվող քաղաքում երեքշաբթի տղամարդը կրակ է բացել հինգ հոգու ուղղությամբ, նրանցից երկուսը մահացել են. հայտնում է Associated Press-ը:
Քերոլթոնի ոստիկանապետ Ռոբերտո Արեդոնդոն հայտարարել է, որ հրաձգությունը պատահական չի եղել, և զոհերը ճանաչել են հարձակվողին, որն ավելի ուշ ձերբակալվել է:
«Մենք հստակ չգիտենք, թե ինչ թեմայով է եղել հանդիպումը, սակայն հասկանում ենք, որ դրանք գործնական հարաբերություններ են եղել»,- ասել է Արեդոնդոն:
Քերոլթոնը գտնվում է Դալասից 32,1 կմ դեպի հյուսիս:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ՀԴԲ-ի և այլ դաշնային գործակալությունների աշխատակիցներ:



