Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԳՇ պետը՝ լքված. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում.
Անդրադարձեք.
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսպես միայնակ, գերազանցիկի պես շուտ գալով, անտեսված նստած է Գյումրիում, սպասում է, որ Մակրոնն իր հովանավորյալների հետ գա, որ համերգին ներկա լինի։
Վերադասն էլ (իրենց իսկ փոխած օրենքով հիմա նա ՊՆ առաջին տեղակալն է) Հայաստանում չէ։
Առավոտյան էլ Ռազմական ոստիկանությունում էր Ասրյանն արհամարհվել, երբ ՌՈ օրվա կապակցությամբ, նրան զեկուցում էր ոչ թե իր ենթակա պետն, այլ՝ մեկ այլ սպա (լուսանկարում):
Ուրացան անցյալն ու զինակիցներին, Արցախի Պաշտպանության բանակը եւ շարունակում են նվաստանալ:
Հ.Գ. իսկ համերգին էլ կողքը նստեցրել են Արցախը, ծննդավայրն ու Շուշիի սբ. Ղազանչեցոցում իր պսակի արարողությունն ուրացած մարտունեցի Արմեն Գրիգորյանին»։



